Մենսֆիլդ (Մեծ Բրիտանիա) քաղաքի 23-ամյա բնակիչ Մարկ Էլզը 18 ամսվա պայմանական ժամկետ է ստացել իր շան սպանության համար: Բացի դրանից, Մարկին արգելել են 10 տարի ընտանի կենդանիներ պահելը: Բրիտանացին կրծել էր շան ականջի կեսը եւ թողել, որ սատկի:
Սթաֆորդշիրյան բուլտերիեր Էլլին տիրոջը բարկացրել էր պատահաբար գորգը փչացնելով, իսկ հետո կծել էր նրան, հայտնում է The Daily Mirror-ը: Սկզբում Մարկը բարկացած բռնել էր շան կոկորդը եւ քարշ տվել լոգարան, որտեղ կրծել էր շան ձախ ականջի կեսը: Այնուհետեւ նա արնաքամվող Էլլիին փակել էր վանդակում եւ գնացել բժշկի:
Շանը հաջորդ օրը մեռած էին գտել, հայտնում է vesti.ru-ն:
Հետաքննությունը պարզել է, որ Էլլին սատկել է ոչ այնքան արյան կորուստից, որքան մշտական սովահարության եւ վնասված փայծաղի հետեւանքով: Պարզվել է, որ Մարկը ծեծել է նրան ցանկացած արարքի համար: Այժմ երիտասարդը ստիպված է մշտապես օգտվել հոգեբույժի եւ նյարդաբանի ծառայություններից:



























