Թուրքիայի բնական պաշարների եւ էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի օդանավին Իրաքում թույլ չեն տվել վայրէջք կատարել Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի մայրաքաղաք համարվող Էրբիլ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Թուրքիայի բնական պաշարների եւ էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի օդանավը Էրբիլում իրաքյան իշխանություններից վայրէջքի թույլտվություն չստանալով՝ հարկադրված հետ է դարձել Թուրքիա եւ իջել Կայսերիի օդանավակայանում։
NTV-ի հետ զրույցում Թաներ Յըլդըզը նշել է, թե ինքը նպատակ ուներ հանդիպել Քուրդիստանի ինքնավար հատվածի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ, սակայն իրեն տեղեկացրեցին, որ Էրբիլի օդանավակայանը փակվել է թռիչքների համար։
Նախարարը շեշտել է, թե խնդրի լուծման համար բանակցությունների մեջ է Թուրքիայի ԱԳՆ-ի հետ։





























