Հաճախորդների սպասարկման ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, «Յունիբանկի» եւս երկու մասնաճյուղեր կանցնեն յոթօրյա աշխատանքային շաբաթի: Դեկտեմբերի 1-ից Երեւանում Յունիբանկի «Օպերա» (Սայաթ Նովա-1) եւ «Հաղթանակ» (Կոմիտասի 62) մասնաճյուղերը հաճախորդներին կսպասարկեն երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-17:00-ը, իսկ շաբաթ ու կիրակի օրերին՝ ժամը 10:15-15:00-ը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, հիշեցնելով, որ բանկի «Զվարթնոց» մասնաճյուղը (գտնվում է օդանավակայանում) աշխատում է շուրջօրյա ռեժիմով:

Շաբաթական 6-օրյա ռեժիմով աշխատում է «Լոռի» մարզային մասնաճյուղը:

Երեւանի «Ամիրյան» եւ «Կոմիտաս» մասնաճյուղերը աշխատանքային օրերին աշխատում են երկարացված ռեժիմով:

Ներկայումս «Յունիբանկն» ունի 43 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: