Իսրայելում ձերբակալվել են Թուրքական ավիաուղիների (THY) Թել Ավիվի գրասենյակի տնօրեն Ֆ.Դ.-ին եւ գլխավոր հաշվապահ Ս.Դ.-ին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իսրայելական ֆինանսական ոստիկանությունը դեկտեմբերի 3-ի երեկոյան Թել Ավիվում Թուրքական ավիաուղիների գրասենյակներում համաժամանակյա գործողություններ են իրականացրել եւ մի շարք համակարգիչներ բռնագրավել։

Գործողություններից հետո ձեբակալվել են Թել Ավիվում Թուրքական ավիաուղիների գրասենյակի տնօրեն Ֆ.Դ.-ն եւ գլխավոր հաշվապահ Ս.Դ.-ն։ Նրանք մեղադրվում են հարկերը թաքցնելու մեջ։

Ավելի ուշ, խնդրի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Թուրքական ավիաուղիները՝ նշելով, թե Թել Ավիվի գրասենյակի տնօրենը եւ գլխավոր հաշվապահն ազատ են արձակվել։