Փորձագետները պնդում են, որ չափից դուրս աշխատասեր մարդիկ մյուսներից ավելի շատ են հակված ալկոհոլային խմիչքներ օգտագործելուն եւ շատ շուտով հեընթաց են ապրում՝ վերածվելով ալկոհոլիկների:

Կատարվել է ուսումնասիրություն, որը գիտնականներին իրավունք է տվել հայտարարելու, որ այն աշխատողները, որոնց շաբաթվա աշխատանքային ժամերի քանակն անցում է 50-ից, 3,3 անգամ ավելի շատ են հակված ալկոհոլիզմի, քան նրանք, ովքեր քիչ են աշխատում, կամ ընդհանրապես չեն աշխատում:

Շաբաթական 30-40 ժամ աշխատողների մոտ ալկոհոլիզմով տառապելու ռիսկը սովորական մարդկանց համեմատ բարձր է ոչ թե 3,3 անգամ, այլ  1,5:

«Ալկոհոլիզմ» անվան տակ գիտնականները հասկանում են ալկոհոլի ամենօրյա օգտագործումը, գրում է «Ռոսբալտը»: