ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ հանձնագիր են ստորագրել, պահանջելով, որպեսզի երկրի կառավարությունը 2016 թվականին «Մահվան աստղ» տիզերակայանի կառուցման ծրագիր սկսի:
ԱՄՆ կառավարությանն ուղղված հանձնագրում ասվում է, որ տվյալ ծրագիրը թույլ կտա ամրապնդել ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ շինարարության, տիեզերքի հետազոտության եւ ճարտարագիտության ոլորտներում նոր աշխատատեղեր կստեղծի, հաղորդում է Novostimira.com-ը:
«Մահվան աստղը» տիեզերակայան է Ջորջ Լուքասի «Աստղային պատերազմներ» ֆիլմում: «Մահվան աստղն» առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1977 թվականին: Դա լուսնի չափերի տիեզերական ամրոց է եւ ունակ է վերացնել ամբողջական մոլորակներ՝ օգտագործելով հզոր էներգետիկ զենք:
Եթե առաջիկա 10 օրում հանձնագիրը ստորագրի ավելի քան 25 հազար մարդ, ԱՄՆ կառավարությունը ստիպված կլինի քննարկել այդ դիմումը:
Հանձնագիրը կառավարությանն է ուղարկվել «We the People» ծրագրի շրջանակներում, որը Սպիտակ Տունը նախաձեռնել է նախորդ տարի: Այդ ծրագրի շրջանակներում 25 հազարից ավելի ստորագրություն հավաքած յուրաքանչյուր դիմում 30 օրվա ընթացքում պետք է պաշտոնական պատասխան ստանա կառավարությունից:





























