Կազանում ձերբակալվել է Ռոստովի 24-ամյա բնակիչը, ում կասկածում են մոտավորապես 400 հազ. ռուբլի գողանալու մեջ, տեղեկացնում է  Donnews.ru-ը:

Գողությունը կատարվել է ընկերություններից մեկի գրասենյակից, որի չհրկիզվող պահարանից գիշերը գողացվել է 380 հազ. ռուբլի: «Կասկածյալին հաջողվել է արագ բացահատել. նա եղել է ընկերության աշխատակիցներից  եւ տարբեր աշխատանք է կատարել»,-ասել է ՆԳՆ քաղաքային վարչության մամուլի ծառայության ղեկավարը:

Գողության հոջորդ օրը կասկածյալը չի ներկայացել աշխատանքի, մեկնել է Կազան եւ Հայաստանի տոմս գնել: Ոստիկանները նրա ձերբակալել են Կազանի օդանավակայանում` թռիչքից մեկ ժամ առաջ: Ներկայումս նա տարվել է Ռոստով եւ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Ձերբակալվածը խոստովանել է հանցանքը:  Նրա մոտ հայտնաբերվել է միյան  300  դոլար, մնացածով նա իր եւ հարազատների համար նվերներ է գնել: