Ուշ երեկոյան տրանսպորտ չի աշխատում անգամ այն ավտոբուսային երթուղիներում, որոնք սպասարկում է Երեւանի քաղաքապետարանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հիմնվելով իր թղթակցի դիտարկումների վրա։

«Սա հատկապես տարօրինակ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջերս արած հայտարարության ֆոնին, ըստ որի` մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում, եւ տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաեւ ուշ ժամերին: Տեսնես` այդ ո՞ւմ նկատի ուներ Երեւանի քաղաքապետը»,- գրում է «Հայկական ժամանակը»։