ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Green Card ամենամյա վիճակախաղի վերացմանը։  Տվյալ միգրացիոն վիզաները կտրամադրեն ԱՄՆ-ի բուհերում բնական, ճշգրիտ և տեխնիկական գիտությունների ոլորտներում բակալավրի աստիճան ստացած արտասահմանցի ուսանողներին։

Օրինագիծն ընդունվել է 245 կողմ ձայնով, նշում է Washington Times-ը:

Green Card-ի վերացման հիմնական պատճառը տվյալ վիզայի աննպատակահարմարությունն է՝ պետության սոցիալական ընդհանուր լարվածության ֆոնին:  Միգրանտներն ամերիկյան հինգ նահանգներում լուրջ  խնդիրներ են հարուցել, գրում է «Բիրժեվոյ լիդերը»:

Green Card-ը անձի ինքնությունը հաստատող վկայական է կամ այսպես կոչված նույնականացման քարտ, որը հաստատոմ է ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող, սակայն ԱՄՆ-ի տարածքոմ ապրող մարդու կեցություն իրավունքը: Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում կեցության իրավունքի հայտերի քանակը  հասնում է երեք միլիոնի, հիմնականում այն երկրներից, որտեղ բռնությունները շատ են, մասնավորապես` Չինաստանից, Ֆիլիպիններից, Հնդկաստանից, Մեքսիկայից: