Թուրքիայի ափերում դեկտեմբերի 4-ին խորտակված ռուսական «Վոլգո Բալտ 199» բեռնանավի անձնակազմի չորս անդամ փրկվել են:  Ըստ Ստամբուլի նահանգապետի` փրկարարները կարողացել են ջրից ողջ դուրս բերել չորս նավաստու, անձնակազմի մեկ անդամ մահացել է, յոթը համարվում են անհետ կորած: Բեռնանավում, որն Անթալիա էր տեղափոխում  3,3 հազար տ ածուխ, գտնվել են Ուկրաինայի 11 քաղաքացի եւ մեկ ռուս: 

Ըստ տեղական հեռուստաալիքների` ուժեղ փոթորկի պատճառով շրջվել է Թուրքիայի առափնյա ծառայության փրկարարական արագանավակներից  մեկը: Փրկարարներից մեկը կարողացել է ինքնուրույն լողալ մինչեւ ափ, մեկը զոհվել է, երկուսն էլ համարվում են անհետ կորած: Զոհվել է նաեւ մի ձկնորս, որը փորձել է օգնել փրկարարական արագանավի անձնակազմին, հայտնում է  vesti.ru-ն:

Անտիգուայի եւ Բարբուդայի դրոշով մեկ այլ ` «Ադրիատիկի ռազմաօդային ուժեր» բեռնանավը կարողացել է խուսափել աղետից:

Անձնակազմին հաջողվել է խարիսխ նետել ափից 150 մ հեռավորության վրա: Մի քանի ժամ անց հաջողվել է վերացնել անսարքությունը: