Հակավիրուսային ծրագրի ստեղծող Ջոն Մաքաֆին, որին Բելիզի իշխանությունները փնտրում են հարեւանի սպանության կասկածանքով, կարողացել է  լքել երկիրը եւ քաղաքական ապաստան է խնդրել Գվատեմալայից։ Մաքաֆիի հետապնդումը նրա փաստաբանը քաղաքական է որակել, մեղադրանքները՝ անօրինական։

Ըստ իրավաբանի՝ դա միանգամայն բավական է Գվատեմալայում ապաստան ստանալու համար, գրում է «Ռիդուսը»։

Հիշեցնենք,  ավելի վաղ Մաքաֆիի ձերբակալման մասին լուրերը հերքվել էին։