Մեքսիկայի արեւմուտքում զինվորականների եւ հանցագործների փոխհրաձգության ընթացքում սպանված գեղեցկուհին ինքն է զինվորների ուղղությամբ կրակ բացել АК-47 ինքնաձիգից, որը հետո ընկած էր եղել նրա կողքին: Նման եզրահանգման է եկել Մեքիկայի գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, «Սինալո նահանգի միսս-2012» տիտղոսակիր Մարիա Սուսանա Ֆլորես Գամեսը սպանվել էր զինվորականների եւ հանցախմբի անդամների փոխհրաձգության ընթացքում: Լուրեր կային, որ 22-ամյա գեղեցկուհին կարող էր հանցախմբի անդամ լինել:
Քիմիական անալիզը ցույց է տվել, որ աղջիկն իրոք կրակ է բացել զինվորների ուղղությամբ եւ սպանվել պատասխան կրակոցից:
Իշխանությունները կարծում են, որ հանցախմբի ղեկավար Օրսո Իվան Գաստելումը սերտ հարաբերություններ ուներ գեղեցկուհու հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Իշխանությունների տվյալով՝ Ֆլորես Գամեսը հանցագործների հետ մեքենայում է եղել եւ փոխհրաձգության թեժ պահին զենքը ձեռքին իջել է մեքենայից՝ զինվորների ուշադրությունը շեղելու եւ մնացածներին փախուստի հնարավորություն տալու համար:



























