Մոսկվայում ինքնասպան է եղել վարչական նախկին պաշտոնյա, որին դատարանն ավելի վաղ մեղավոր էր ճանաչել պաշտոնեական լիազորությունները վերազանցելու մեջ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին իրավապահ մարմիններից հայտնել են, որ գույքի նախարարության Մոսկվայի վարչության պետի նախկին տեղակալ Վլադիմիր Պոլյուտովին դեկտեմբերի 5-ի առավոտյան ժամը 07.30-ին հրազենային վնասվածքով գտել էին Մոսկվայի իր բնակարանում: Նախնական տվյալով՝ նախկին պաշտոնյան ինքնասպան է եղել:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանի ատենակալները Պոլյուտովին եւ գույքի նախարարության Մոսկվայի վարչության նախկին պետին մեղավոր էին ճանաչել պաշտոնեական լիազորությունները վերազանցելու մեջ: