Չինաստանի կարի գործարանում բռնկված հրդեհի արդյունքում 14 մարդ զոհվել է, եւս մեկը գտնվում է հիվանդանոցում:
Հրդեհը բռնկվել է Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Շանտոու քաղաքի ներքնազգեստի արտադրման գործարանում, գրում է Agence France-Presse-ը:
Ոստիկանության տվյալով՝ գործարանը դիտավորյալ են հրդեհել, Լյու ազգանվամբ կասկածյալն արդեն ձերբակալվել է:
«Ռոսբալտի» հաղորդմամբ՝ հրկիզողը խոստովանել է, որ բենզինի օգնությամբ հրդեհել է գործարանը, քանի որ տնօրինության հետ աշխատավարձի հարցով տարաձայնություններ է ունեցել:



























