Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ տեղի է ունեցել վթար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 12 ԼՕ 331 եւ «ԿԻԱ» մակնիշի 274 ՍԼ 64 պետհամարնիշներով ավտոմեքենաները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդ Ա. Սահակյանը եւ ուղեվոր Ա. Մնացականյանը տեղափոխվել են Ապարանի բկ, «ԿԻԱ»-ի վարորդ` 1992 թ. ծնված Պ. Ռոդրիգեսը (Բրազիլիայի քաղաքացի) չի տուժել:





























