Իրանցի մասնագետները կարողացել են մուտք գործել ենթադրյալ ամերիկյան անօդաչու թռչող սարքի տեղեկատվության գաղտնի կրիչներ: Սարքը նախօրեին որսացել էին վերնախավային զորքերի ինքնաթիռները, հայտնում է անգլալեզու Press TV-ն:
Իրանը նաեւ զգուշացրել է, որ հարկ եղած դեպքում կհրապարակի ունեցած տվյալները, գրում է «Վզգլյադը»:
Հիշեցնենք, նախօրեին Իրանը հայտնել էր Իրանի օդային տարածքում՝ Պարսից ծոցի շրջանում, ամերիկյան ScanEagle անօդաչու սարքը որսալու մասին:
Մինչդեռ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հերքել էր սարքը կորցնելու մասին լուրը՝ հայտարարելով, որ դրանք բոլորը խիստ հաշվառման տակ են, ուստի դրա անհետացումն իսկույն կնկատվեր:
Վերլուծաբանները կարծում են, որ երկու երկրներն էլ կարող են իրավացի լինել, քանի որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ScanEagle ունեցող միակ երկիրը չէ: Նման սարքեր կան նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների բանակի սպառազինությունում:





























