Սեւ ծովում ռուսական «Վոլգո-Բալտ 199» բեռնանավի խորտակման վայրում դեկտեմբերի 5-ի առավոտյան նավի անձնակազմի  եւս մեկ անդամի  եւ թուրք երկու փրկարարի մարմիններն են հայտնաբերել: Հիշեցնենք, նավը խորտակվել էր ուժեղ փոթորկի հետեւանքով: Նավում 12 հոգանոց անձնակազմ է գտնվել՝ 11 ուկրաինացի եւ մեկ ռուս: Չորս հոգու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացուն, հաջողվել է  փրկել: Ավելի վաղ եւս մեկ զոհված նավաստու դիակ էին գտել: Վեց մարդու ճակատագիրն անհայտ է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախօրեին նավին օգնության էր շտապել թուրքական փրկարարական մոտորանավը, սակայն ալիքներն այն նետել էին ժայռերի մեջ, արդյունքում խորտակվել էր: Միայն մեկ փրկարար էր կարողացել լողալով ափ հասնել: