«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) «Սուպեր Միքս» կանխավճարային սակագնային փաթեթի շրջանակում հայտարարում է նոր ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս` ուղարկելով անվճար *114# հրահանգը ստուգել 0 դրամ/րոպե Beeline բջջային ցանցի ներսում սակագնի գործողության ժամկետը:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 22-ին «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկեց նոր «Սուպեր Միքս» կանխավճարային սակագնային փաթեթը: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր միանվագ 500 եւ ավելի դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդի հաշվեկշռից գանձվում է 100 դրամ եւ տրվում է հնարավորություն լիցքավորման պահից սկսած դրական հաշվեկշռի դեպքում ` 7 օր շարունակ անսահմանափակ շփվել: Լիցքավորված գումարի մնացած մասը բաժանորդը կարող է օգտագործել կապի բոլոր ծառայությունների դիմաց այդ թվում շարժական ինտերնետի, միջազգային եւ միջքաղաքային զանգերի եւ այլ ծառայությունների համար:
«Սուպեր Միքս» սակագնային փաթեթին անցնելու համար անհրաժեշտ է հավաքել *110*08052# հրահանգը կամ ուղարկել «08052» բովանդակությամբ SMS 0674 կարճ համարին:




























