Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գանձաքար գյուղի հինգ բնակիչներ, ովքեր, ըստ բժշկի  տեղեկանքի` ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նոյեմբերի 29-ին նրանք տանը պահածոյացված սնունդ են օգտագործել, ինչի հետեւանքով թունավորվել են,

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: