ԵԱՀԿ-ում այս տարի նախագահելով` Իռլանդիան խուսափեց քաղաքական եւ ֆինանսական ցնցումներից, ինչպես նաեւ կարողացնելով 57-րդ պետությանն ընդգրկել ԵԱՀԿ-ում եւ առաջընթացի հասնել հետխորհրդային բարդ «սառեցված հակամարտության» կարգավորման հարցում, տեղեկացնում է «The Irish Times»-ը:
ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության ժամանակ ոչ մի իրական առաջընթաց չի արձանագրվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում, սակայն բռնություններ եւս չեն արձանագրվել նշված տարածաշրջաններում, եւ բանակցությունները պարբերաբար տեղի են ունեցել Ժնեւում, ինչպես նաեւ Հարավային Օսիայում հանդիպումներ են լինում` կանխելու համար վտանգավոր միջադեպերը:
Հավանաբար առավել տագնապալի էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինտենսիվացող ռազմական հռետորաբանությունը` ղարաբաղյան հակամարտության պատճառով: Առանց այդ էլ շփման գծում լարված իրավիճակը սրվեց ադրբեջանցի սպայի արտահանձնումով, ով Բուդապեշտում հայ սպայի էր սպանել: Բուդապեշտն ակնկալում էր, որ նա Ադրբեջանում կշարունակի կրել պատիժը, սակայն նրան այնտեղ ներում շնորհվեց:
Որոշ դրական քայլեր արվեցին Մերձդնեստրի հակամարտության լուծման ուղղությամբ: Դուբլինում Մերձդնեստրի հարցով բանակցություններից հետո Եվրոպայի հարցերով նախարար Լյուսինդա Կրեյտոնը հայտարարեց, որ «ձեռբքերված պայմանավորվածությունները վստահության կարեւոր մթնոլորտ են ստեղծել»:
Իռլանդիան նաեւ Մոնղոլիային հաջողությամբ ընդգրկեց ԵԱՀԿ կազմում` դարձնելով կազմակերպության 57-րդ անդամը: Իռլանդիան նաեւ օգնեց Ուկրաինային` 2013 թ-ին ԵԱՀԿ-ում նախագահությունն ստանձնելու հարցում:





























