Թուրքիայի Կայսերի քաղաքի հրապարակներից մեկում տեղադրած անվտանգության տեսախցիկը ֆիքսել է մի քանի դաժան ավտովթար եւ վրաերթ։
Ոստիկանությունը մամուլին է հանձնել տեսախցիկի ֆիքսած միջադեպերը։ Տեսանյութի սկզբի մասում երեւում է, թե ինչպես է ավտոմեքենան մխրճվում տրանսպորտի սպասող մարդկանց մեջ, իսկ մեկ այլ հատվածում խաչմերուկն անցնող միկրոավտոբուսին հարվածում է կարմիր լույսը հաշվի չառած մարդատար մի մեքենա։ Հենց այս ավտովթարի ժամանակ փոքր երեխան դուրս է թռչել մեքենայից, սակայն թեթեւ վնասվածքներ է ստացել։ Տեսանյութում երեւում է, որ մայրն արագ վեցնում է փողոցի մեջտեղում հայտնված փոքրիկ երեխային եւ հեռանում։



























