Եվրահանձնաժողովը տուգանել է էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի 7 արտադրողների, այդ թվում LG, Samsung եւ Philips ընկերություններին, 1996-2006 թվականներին գնային համաձայնություններ կնքելու համար: Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի կարգավորիչ մարմնի պաշտոնական հաղորդագրության մեջ, տուգանքի ընդհանուր գումարը գերազանցել է 1,47 մլրդ եվրոն:
Հակամենաշնորհային օրենսդրությունը խախտող ընկերությունների ցանկում են նաեւ Panasonic-ը, Toshiba-ն ու Chunghwa-ն:
Գնային համաձայնության մասնակիցների հանդիպումները տեղի են ունեցել ինչպես Ասիայի, այնպես էլ Եվրոպայի երկրներում: Կարտելները գործել են ողջ աշխարհում, գրում է Lenta.ru-ն:
2010 թվականին Եվրահանձնաժողովն արդեն պատժամիջոցներ է կիրառել LCD հեռուստացույցներ արտադրող հարավկորեական եւ թայվանական ընկերությունների նկատմամբ, ովքեր մենաշնորհային գներ են հաստատել: Այդ ժամանակ տուգանված ընկերությունների ցուցակում էին հայտնվել նաեւ LG-ն ու Chunghwa-ն, իսկ Samsung-ը խուսափել էր տուգանքից:
2012 թվականին LG-ն ու Samsung-ը տուգանվել են լվացքի մեքենաների, հեռուստացուցյների եւ նոութբուքների ֆիքսված գներ հաստատելու համար: Տուգանքի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 18 մլն դոլար:




























