Չինաստանի հանքահորերից մեկում դեկտեմբերի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել. 17 հանքագործ զոհվել է երկրի հարավարեւմտյան Յունան նահանգի հանքահորի պայթյունի հետեւանքով:

«Սինհուան» հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ֆույուան շրջանի «Շանչան» ածխահանքում՝ տեղական ժամանակով ժամը  14.15-ին:

Պայթյունի պահին հանքում 66 մարդ էր աշխատում, որոնցից 49-ին հաջողվել է դուրս գալ, հայտնում «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, Չինաստանի հյուսիսարեւելյան Հեյլունցզյան նահանգի ածխահանքում գրունտային ջրերի հոսանքի պատճառով դեկտեմբերի 2-ին 22 հանքագործ մնացել էին հողի տակ, նրանցից վեցին հաջողվել էր դուրս գալ: Մասնագետները հանքում ջրահեռացման աշխատանքներ են սկսել: