Ճապոնիայում հարեւանների ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները դժնդակ տեսարանի ականատես են դարձել: Երբ նրանք բացել են դուռը, տեսել են 160 նիհար, տկար, հազիվ շարժվող կեղտոտ շների:

Շրջակայքում աղբի կույտեր էին, գործազուրկ ճապոնուհու բնակարանից 10 տոննայից ավելի աղբ են հանել, գրում է «Ինտերֆաքսը»:

Կնոջը կալանավորել եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանք են առաջադրել: Շներին տեղավորել են կացարաններում:

Կինը նախնական  6 հազար դոլար կվճարի, ապագայում՝ մեղավոր ճանաչվելու դեպքում, բանտ կնստի՝ հատուցելով կենդանիներին տանջելու համար, հաղորդում է ՆՏՎ-ն: