Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ԱՊՀ երկրների առաջնորդներին այցելել է Չեռնոբիլ, որտեղ 26 տարի առաջ աղետի ենթարկված ռեակտորի համար թաքստոց է կառուցվում: Այս մասին Աշգաբաթում ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի ընդլայնված նիստում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Բնապահպանական մշակույթի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում նախագծերի իրականացման թեման հատկապես շեշտել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ ԱՊՀ առաջնորդներին հրավիրելով Չեռնոբիլի հրապարակ, որտեղ այսօր յուրահատուկ շինություն՝ ռեակտորի թաքստոց է կառուցվում, որն աղետի էր ենթարկվել տասնամյակներ առաջ»,-ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանում 1986 թվականի ապրիլի 26-ին պայթյուն է տեղի ունեցել, պայթել է ԱԷԿ-ի 4-րդ ռեակտորը: Վթարից հետո ԱԷԿ-ի վնասված բլոկի վրա սարկոֆագ է կառուցվել, որը վերջին տարիներին աստիճանաբար փլվում է:

ԱԷԿ-ի նոր թաքստոցը կամարաձեւ շինություն է, որի բարձրությունը 105 մետր է, երկարությունը՝ 150 մետր, իսկ լայնքը՝ 260 մետր: