Աշգաբաթում ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի նիստում  20 փաստաթղթերից կազմված փաթեթ է ստորագրվել:

Մասնավորապես, ԱՊՀ երկրների ղեկավարները բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հռչակագիր են ստորագրել: Նրանք նաեւ 2013 թվականը հռչակել են բնապահպանական մշակույթի եւ շրջակա միջավայրի պահպանության տարի:

Նիստի մասնակիցները ԱՊՀ ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման հարցում համագործակցելու համաձայնագիր են ստորագրել: Որոշվել է ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդ ստեղծել:

Աշգաբաթյան հանդիպման արդյունքում 2013 թվականին Հայաստանում, Ադրբեջանում եւ Բելառուսում «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները» միջպետական ծրագրի իրականացման մասին որոշում է ստորագրվել: