Սիրիայի Հալեպ քաղաքում շարունակվում է Բուստան ալ-Բաշա եւ Ալ-Լերմոն թաղամասերն ընդդիմության զինյալներից մաքրելու Սիրիայի բանակի հատուկ գործողությունը:
Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը, Քարմ ալ-Ջեզմաթիի շրջանում, Մուհամադ Մուրայիի անվան դպրոցի շենքի, Մասաքեն Հանանու թաղամասում «Ալ-Մասարանիա» դպրոցի շենքի, ինչպես նաեւ տեղի ոստիկանության բաժանմունքի մոտ տասնյակ ընդդիմադիրներ են ոչնչացվել: Ալ-Փոլման հրապարակում ընդդիմադիր զինյալների գրոհի արդյունքում սպանվել են դատավոր Մահմուդ Բիբին եւ ճարտարագետ Սամեր Քայալին:
Կառավարական ուժերը կանխել են զինված ընդդիմադիրների կողմից Հալեպի կենտրոնական բանտի գրավումը, որի ժամանակ սպանվել են 12 զինյալներ, ինչպես նաեւ ոչնչացվել է զենք-զինամթերքով լի մեքենան:
Բախումներ ու մարտեր են տեղի ունեցել նաեւ Հալեպի նահանգի մի շարք շրջաններում:





























