Թուրքիան շարունակում է գովել իր «կրտսեր եղբորը», որի նպատակը, սակայն, այնքան էլ անվնաս ու խաղաղասեր չէ: Գավեստի հերթական չափաբաժնով, ադրբեջանական լրատվամիջոցներում հանդես է եկել Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգյւնը: Նա նախ նլե է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը հնարավորինս շուտ պետք է ԼՂ խնդրի լուծման ուղի գտնի», ապա մի շարք մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին:

Անտեսելով փաստը, որ դիպուկահարներին շփման գծից հրաժարվում է հեռացնել հենց Ադրբեջանը, Ջոշգյունը հայտարարել է, որ հիմնական մեղավորը Հայաստանն է եւ նրա կողմից վարվող քաղաքականությունը:

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը եւս անհանգստացնում է թուրքական կողմին: «Առանց Ադրբեջանի թույլտվության ոչ մի երկիր չի կարող այստեղ որեւէ միջոցառում իրականացնել»,-ընդգծել է թուրք դեսպանը, այսպիսով իրեն թույլ տալով խառնվել միանգամից մի քանի երկրների ներքին գործերին:

Ջոշգյունը հույս է հայտնել, որ «այդ հակամարտությունը մոտ ժամանակներս կլուծվի խաղաղ ճանապարհով»: «Եթե դա տեղի չունենա, այդ դեպքում Ադրբեջանը հզոր ներուժ ունի՝ իր հողերն օկուպացիայից ազատելու համար»,-ընդգծել է նա:

Այս հայտարարությամբ, Անկարան պաշտպանում է իր «կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի միլիտարիստական հռետորությունը, որի դիմաց ակնկալում է պատասխան գովեստ ու աջակցություն: