Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները հայտնաբերել են ալկոհոլի նկատմամբ հակվածություն առաջացնող գենը: Ալկոհոլի օգտագործումից հետո  RASGRF-2-ը մարդու օրգանիզմում ավելացնում է  դոֆամինի մակարդակը, որը հայտնի է որպես «երջանկության հորմոն»:

663 դեռահասների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ դոֆամինի բարձր մակարդակ արձանագրվել են այն անձանց մոտ, ում մոտ հայտնաբերվել է գեների այդ տարբերակը:

Աշխատանքի հեղինակ, պրոֆեսոոր Գյունթեր Շումանի խոսքով` ստացված արդյունքներն ամենեւին չեն ապացուցում, որ հենց RASGRF-2-ն է ալկոհոլիզմ առաջացնում: Միանգամայն հնարավոր է, որ դա կապված լինի շրջակա միջավայրի եւ  այլ գեների հետ: Հետազոտությունը փորձագետներին օգնել է հասկանալ,  թե ինչու են որոշ անձինք ավելի խոցելի ալկոհոլի նկատմամբ:

Գիտնականները նշել են, որ ստացված արդյունքները կարող են օգնել նոր պրեպարատներ ստեղծել ալկոհոլիզմի դեմ պայքարում: