Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են լուծել գեր ոստիկանների հարցը: Իշխանությունների կարծիքով, գեր ոստիկանները չեն կարողանում անհրաժեշտ կարգով ապահովել երկրի քաղաքացիների անվտանգությունը: Սրա հետ կապված 100 կգ-ից ավելի բարձր քաշ ունեցող իրավապահներին պատրավորեցրել են շաբաթական երկու անգամ մազրումների մասնակցել, հաղորդում է INFOX.ru-ն:

Ջակարտայի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, երկրի ուժային կառույցներում հասունացել է ավելորդ քաշի խնդիրը: Սթրեսը, նստակյաց ապրելակերպը, ինչպես նաեւ սխալ սննդակարգն իրենց դերն են խաղացել ստեղծված իրավիճակի առաջացման հարցում:

Հատկանշական է, որ ոստիկաններին աշխատանքից չեն ազատի քաշի նվազում չարձանագրելու դեպքում, սակայն նրանք իրավունք չունեն բաց թողնել մարզումները: