Հնեաբանները հանգել են եզրակացության, որ 1930-ական թվականներից Լոնդոնի թանգարանում պահվող դինոզավրի մասունքները կարող են պատկանել ներկայումս մարդկությանը հայտնի դինոզավրերի ամենահին ներկայացուցիչներին:
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները պնդում են, որ այդ գտածոն մոլորակի վրա դինոզավրերի ի հայտ գալու ժամանակը հետ են մղում 15 մլն տարով:
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, եթե գիտնականների եզրակացությունը ճիշտ է, ապա դինոզավրերը մոլորակի վրա հայտնվել են շուրջ 243 մլն տարի առաջ: Հնեաբանների կարծիքով, հնագույն դինազավրի բարձրությունը եղել է 80 սմ, նա ունեցել է երկար պոչ եւ կշռել է 20-60 կգ:




























