Բրիտանիայի վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ շահումը կարող է ուղղվել բարեգործական նպատակների, եթե հաջողակ տոմսի տերը չհայտնվի մինչեւ դեկտեմբերի 5-ի երեկոն:

EuroMillions վիճակախաղի շահումը, որը կայացել է դեռեւս այս տարվա հունիսին, կազմել է 63 մլն 837 հազար ֆունթ սթերլինգ (շուրջ 102 մլն դոլար):

Հայտնի է, որ շահած տոմսը գնել են Անգլիայի հարավ արեւելյան Հարդֆորդշիրի կոմսությունում: Հաջողակ տոմսի տերը պետք է հայտնվի մինչեւ դեկտեմբերի 5-ի երեկոյան ժամը 23:00-ը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հակառակ դեպքում ողջ գումարը կուղղվի բարեգործական նպատակների: