Եգիպտոսում միմյանց են բախվել «Մահմեդական եղբայրների» եւ ընդդիմության մի քանի հազար ներկայացուցիչներ: Նրանք ծեծկռտուք են սարքել Կահիրերում նախագահի նստավայրի մոտ, կան վիրավորներ: Ոստիկանությունը խիտ շղթա է կազմել նախագահի նստավայրի շուրջը, օգտագործելով փշալարեր:
Իսլամական ուժերն, առաջին հերթին «Մահմեդական եղբյարներ» շարժումն իր կողմնակիցներին դուրս է բերում հանրահավաքի՝ ի աջակցություն պետության ներկա ղեկավարի:
Մահմեդական կազմակերպությունների կողմնակիցները վերացրել են ընդդիմության վրանային ճամբարը: Ստացվող տեղեկատվության համաձայն, իսլամիստները ներկայումս ամբողջությամբ վերահսկում են նախագահի նստավայրի մոտ գտնվող հրապարակը:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավելի վաղ, «Մահմեդական եղբայրներ» շարժումը իսլամիստական կուսակցություններին կոչ է արել զանգվածային աղոթք եւ հանրահավաք կազմակերպել նախագահական նստավայրի մոտ՝ ի աջակցություն նախագահ Մուհամեդ Մուրսիի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Կահիրեում կայացել է ընդդիմության բողոքի ակցիան: Հազարավոր ցուցարարները երթով հասել են նախագահի նստավայր, պահանջելով չեղյալ հայտարարել Սահմանադրական հռչակագիրը: Ազատական ուժերի ու շարժումների կողմնակիցներն իրենց ակցիան կոչել են «վերջին նախազգուշացում»: Նրանք վանկարկել են եգիպտըկանա հեղափոխության հայտնի կարգախոսը. «Ժողովուրդը ցանկանում է տապալել ռեժիմը»:




























