Անհրաժեշտ է հստակություն մտցնել հավկիթի հարկման հարցում: NEWS.am-ի թղթակցի հետ մասնավոր զրույցում նման կարծիք հայտնեց հայկական խոշոր թռչնաֆաբրիկաներից մեկի տնօրենը: Նրա խոսքով` հարկային ծառայությունները չեն պարզաբանում, թե արդյոք հավկիթի վաճառքից ստացվող եկամուտը հարկվում է եկամտահարկով:
Նշենք, որ համաձայն «Եկամտահարկի մասին» օրենքի, գյուղատնտեսական ապարքն արտոդրողներն ազատվում են եկամտահարկից սեփական արտադրանքի համար: Արատոնությունը տարածվում է մի շարք ապրանքախմբերիւ վրա, այդ թվում` թռչնաբուծության: «Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, որ ապրանքներն են տվյալ պարագայում ընդգրկված, եւ արդյոք հավկիթները եւս կան: Այդ հարցով մենք դիմել են Գյուղատնտեսության նախարարությանը, սակայն պարզաբանումներ այդպես էլ չենք ստացել»,-ասաց արտադրողը:



























