«Յունիբանկը» ներկայացնում է «Էքսպրես վարկ կանխիկով» նոր սպառողական վարկը, որը հաճախորդներին տրամադրվում է կանխիկ դրամով: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից; Վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունցող, 23-63 տարեկան ֆիզիկական անձինք: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, գումարը` 150 000-500 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 24%: Վարկը կարելի է ձeuակերպել բանկի 43 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը:

Ամանորյա տոների նախաշեմին սպառողական վարկերի հանդեպ պահանջարկը մեծանում է: «Յունիբանկի» նոր վարկը հերթական քայլ է դեպի հաճախորդը: Շահավետ պայմանների շնորհիվ վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին եւ կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը: Գումարը վարկառուներին տրամադրվում է սեղմ ժամկետներում` բանկ դիմելու օրը: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ  տույժերի: