Համաձայն չեմ կարծիքին, որ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ապա դա կազդարարի վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման վերջը: Այս ,ասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, բրիֆինգի ժամանակ հայտարարեց Հայաստանյի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով այդ թեմայի մասին շրջանառվող լուրերը:

«Կարծում եմ, որ ճիշտ չէ, երբ վարչապետը գնահատում է խորհրդարանում ներկայացված կուսակցությունների աշխատանքի ոճը կամ քայլերը»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Գագիկ Ծառուկյանի այցելությունը Բրյուսել եւ չի՞ խանդում նրան, քանի որ հենց իրեն են համարում արեւմտամետ գործիչ, Սարգսյանը պատասխանեց. «Նորմալ , երբ կուսակցությունները կապեր են հաստատում այլ երկրների կուսակցությունների հետ»: