Ավստրալիայում 104 տարեկան հասակում մահացել է սկանդալային մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքի մայրը՝ Էլիզաբեթ Մերդոքը, ով ազդեցիկ մարդասեր եւ հասարակական գործիչ էր: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ միլիարդատեր եւ մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքի ընկերության դեմ բացահայտված սկանդալը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, որտեղ պարզել էին, որ News of the World ընկերության աշխատակիցները գաղտնալսել են հանրահայտ մարդկանց եւ սովորական քաղաքացիների հեռախոսազրույցները։ Սույն գործում նաեւ խառնված էր Սքոթլանդ Յարդը՝ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունը:



























