«Սփեյս Էդվենչերս» ընկերությունը բրիտանացի երգչուհի Սարա Բրայթմանի հետ ձեւակերպել է բոլոր անհրաժեշտ համաձայնագրերը, որոնց համաձայն երգչուհին որպես զբոսաշրջիկ տիեզերք կթռչի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Սփեյս Էդվենչերս» ընկերության մոսկովյան ներկայացուցչությունը:

«Բոլոր իրավաբանական հարցերը լուծված են»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: Տեղեկատվության համաձայն, Բրայթմանը հաջողությամբ բժշկական եւ ֆիզիկական ստուգում է անցել եւ պատրաստվել տիեզերական զբոսաշրջիկ դառնալ:

Երգչուհին 6 ամիս շարունակ կպատրաստվի այդ թռիչքին, որը կսկսվի երկող տարվա վերջին, իսկ տիեզերք նա կթռչի 2015 թվականին: