Ստամբուլի Բաղջըլար թաղամասի հագուստի խանութներից մեկում արյունոտ հրաձգություն է տեղի ունեցել։ 18-ամյա երիտասարդը մտել է խանութ՝ սպանելով իր 2 եղբայրներին, իր սիրեցյալին եւ վերջում ինքնասպան եղել։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ 18-ամյա Ազիզ Բոզանը սիրահարված է եղել 16-ամյա Զեյնեփ Թոսունին, ով սակայն հրաժարվել է ընկերություն անել։ Դեպքի օրը Ազիզը եկել է խանութ եւ ցանկացել խոսել աղջկա հետ, սակայն վերջինս հրաժարվել է եւ փակվել սենյակներից մեկում։  Ազիզի մեծ եղբայրները փորձել են հանգստացնել կրտսեր եղբորը՝ համոզելով, որ հետո ընտանիքով կգնան աղջկա ձեռքը խնդրելու։

Սակայն Ազիզը չի հանդարտվել եւ կրակ է բացել սենյակում գտնվողների վրա եւ վերջում ինքնասպան եղել։