ԱԺ ՀԱԿ խմբակցությունը՝ ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, օրերս համաձայնեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությունը
մեկ տարով հետաձգել: Հանձնաժողովը ձեւավորվելու է նախագահական ընտրություններից հետո՝ քաղաքական շահարկումների չվերածվելու պատճառաբանությամբ:
Այս առիթով զրուցեցինք մարտի 1-ի գործով նախկին փաստաբան Հովիկ Արսենյանի հետ. «Զարմացած եմ: Մարտի 1-ից սկսած՝ ինչ տեղի է ունեցել, քաղաքական աստառով է եղել: Ոչ միայն աստառը, այլեւ կտորը, կոճակները էությամբ ու բովանդակությամբ ամբողջությամբ քաղաքական էին: Հիմա հանկարծ ՀՀԿ-ն նման հայտարարություն է անում, ու ՀԱԿ-ն էլ համաձայնո՞ւմ: Աբսուրդ, տրամաբանություն չկա: Իմաստը չեմ հասկանում»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու Ջհանգիրյանը զիջեց ՀՀԿ-ին, փաստաբան Արսենյանը պատասխանեց. «Իրենի՛ց հարցրեք, չգիտեմ: Ամեն դեպքում, չեմ կարողանում ըմբռնել»:




























