Forbes ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ մոլորակի ամենաազդեցիկ մարդ է ճանաչում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Երկրորդ տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը գլխավորում է աշխարհի ամեաազդեցիկ կանանց ցուցակը: Երրորդ տեղում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախորդ տարվա համեմատ ռուս առաջնորդը կոցրել է մեկ հորիզոնական. այն ժամանակ նա զբաղեցնում էր երկրորդ տեղը: Ցուցակում ընդգրկվել է 71 մարդ, որոնց «ազդեցությունը կախված է փողից եւ իշխանությունից»:
Ամենաազդեցիկ անձանց առաջին տասնյակում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզը, Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Չինաստանի Կոմկուսի նոր գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: ՄԱԿ-ի ղեկավար Պան Գի Մունը 30-րդ տեղում է:
Ռուսներից ազդեցիկ մարդկանց շարքում են վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (61-րդ տեղ), գործարար Ալիշեր Ուսմանովը (67-րդ տեղ) եւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը (70-րդ տեղ):
Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցակում ամենաերիտասարդն է եւ զբաղեցրել է 25-րդ տեղը:




























