ԱմերիկյանՎաշինգտոն նահանգի նահանգապետը հաստատել է նույնասեռ ամուսնությունների ճանաչման մասին օրենքը, փաստաուղթն ուժի մեջ կմտնի այսօր՝ դեկտեմբերի 6-ին։
Նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը նահանգի օրենսդիր մարմինն ընդունել էր նախորդ տարի, սակայն 2012-ի նոյեմբերի 6-ին դրան հավանության տալու հարցը դրվել էր համընդհանուր հանրաքվեի։ Օրենքին կողմ էին քվեարկել քվեարկության մասնակիցների 54%-ը։
Նույնասեռ ամուսնությունների ճանաչման հանրաքվեները նոյեմբերին անցկացվել է Վաշինգտոն, Մերիլենդ եւ Մեն նահանգներում։
Նույնասեռ ամուսնություններն օրինական են նաեւ Նյու Յորք, Այհովա, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնտ նահանգներում եւ Կոլումբիա շրջանում։




























