Հարավաֆրիկյան Հանրապետությունում ռազմական ինքնաթիռ է ընկել: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 11 մարդ է եղել, բոլորը մահացել են:
Ինքնաթիռը Պրետորիայի ռազմակայանից Քվազուլու –Նաթալ նահանգ էր ուղեւորվել եւ անհետացել ռադարների էկրանից: Ինքնաթիռի բեկորներն այսօր գտնվել են Լեդիսմիթ վայրում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ անանուն աղբյուրի խոսքով՝ դա ԱՄՆ-ում 1935-1945թթ. արտադրվող Douglas DC-3 տրանսպորտային ինքնաթիռի կատարելագործված տեսակն էր:
Տեղական EWT ռադիոկայանի տվյալով, որին վկայակոչում է «ՌԻԱ Նովոստին», ինքնաթիռում գտնվում էր երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի բժիշկների խումբը, որոնք գնում էին 94-ամյա քաղաքական գործչին պլանային հետազոտման ենթարկելու:


























