Մեծ Բրիտանիայում EuroMillions վիճակախաղի հաղթողը չի կարող ստանալ գրեթե 64 մլն ֆունտ շահումը: Ըստ օրենքի՝ շահողը 180 օրվա ընթացքում պետք է տեղյակ պահի վիճակախաղի կազմակերպիչներին:

Սակայն դիմելու ժամկետն արդեն ավարտվել է, եւ փողը կծախսվի բարեգործության վրա, հայտնում է «Վեչերնյայա Մոսկվան»: Նշվում է, որ դա վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր չվերցված շահումն է: 

Հիշեցնենք,  նախօրեին հաղորդվել էր, որ տոմսի երջանիկ տիրոջը 23 ժամ է մնում: Սակայն, միլիոնատերն այդպես էլ չի ներկայացել:

EuroMillions վիճակախաղի ջեքփոթը, որի խաղարկությունը տեղի է ունեցել հունիսին, 63 միլիոն 837 հազար ֆունտ ստեռլինգ էր (շուրջ 102 միլիոն դոլար): Հայտնի է, որ վիճակախաղի շահող տոմսը գնվել էր Անգլիայի հարավ-արեւելքի Հարթֆորդշիր նահանգում: