Skype ծառայությունը մտադիր է տեսահաղորդագրությունների գործառույթ ներմուծել: Նոր ծառայությունը MMS-ի նման կլինի, միայն թե տեսագրություններով եւ հիմնականում կվերաբերի ծառայության վճարովի օգտվողներին:
Skype Premium-ի ամենամսյա վճարը 8,99 դոլար է, դրա դիմաց օգտվողները լրացուցիչ մի շարք կարգավորումներ են ստանում: Բացի այդ, լուրեր կան, որ ծրագրի ապագա թարմացումներում հասանելի կդառնա տեսահաղորդագրությունների գործառույթը:
Օգտվողները անսահմանափակ ծավալով տեսագրություններ ուղարկելու հնարավորություն կստանան, ընդ որում, ուղարկված նյութերը բազայում կարող են անժամկետ պահպանվել:
Skype-ի անվճար օգտվողների համար տեսահաղորդագրությունների գործառույթը որոշ սահմանափակումներ կունենա: Կսահմանափակվի ուղարկվող հաղորդագրությունների ծավալը, ստացված կամ ուղարկված նյութերը կպահպանվեն 90 օրվա ընթացքում, գրում է vesti.ru-ն:





























