Հրանտ Դինքին դատավճիռը հաստատած վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Նիհաթ Օմերօղլուն դեկտեմբերի 5-ին Թուրքիայի խորհրդարանում Օմբուդսմենի պաշտոնն ստանձնելուց առաջ հանդես է եկել երդումով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նոր Օմբուդսմենի երդումն անցել է խորհրդարանի ընդդիմադիր 2 կուսակցությունների բողոքի ներքո։ Այն պահին, երբ նորընտրված Օմբուդսմենը մոտեցել է ամբիոնին, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավորները մեջքով շրջվել են եւ բարձրաձրել պաստառներ, որոնց վրա եղել են նոր ընտրված Մարդու իրավունքների գլխավոր պաշտպանի եւ խորհրդի 5 անդամների լուսանկարները, իսկ վերեւում գրված է եղել՝ Akbudsman (Բառի դիմացի AK-ը նշանակում է Էրդողանի կուսակցության անունը՝ AK parti կամ AKP): «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հետ բողոքին միացել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը՝ ձեռքերով հարվածելով նստատեղերի միջեւ դրված փեղկերին։
Ընդդիմությունն ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ անկախ ինստիտուտ համարվող Մարդու իրավունքների գլխավոր պաշտպանն ու խորհրդի անդամները տարբեր ժամանակներում սերտորեն առնչվել կամ անդամակցել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ չեն կարող անաչառ լինել։



























