Հայաստանի մարզերում կրթական հաստատությունները վերանորոգելու ժամանակ 670 մլն դրամի չարաշահումներ են բացահայտվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Ըստ նրա՝ 16 դպրոցների վերանորոգման հաշվարկների ստուգումներ են անցկացվել՝ 2,4 մլրդ ծավալով:
Ստուգումներն անցկացվել են Հայաստանի քաղաքաշինության նախարարության պատվերով: Ընկերություններից մեկի՝ «Ն.Մ. Օհանյան» ՍՊԸ-ի ղեկավարների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ստուգումների արդյունքում երկու քրեական գործ է փոխանցվել դատախազություն:
«Ապրանքների եւ ծառայությունների շուկայական արժեքի համապատասխանությունը գնահատում ենք «Գնագոյացման տեղեկատվական կենտրոնի» ամենամսյա տվյալներով: Շուկայական գների հետ էական անհամապատասխանության դեպքում հանգամանորեն ուսումնասիրում ենք կապալառուի փաստաթղթերը»,- հստակեցրել է Ղարիբյանը:




























