Անդրբայկալում հաջողությամբ տեղի են ունեցել Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերը: Թատրոնի պրոդյուսեր Ելենա Կլիմովայի խոսքով, իր տասներորդ հոբելյանական շրջանի բացումը թատրոնն արել էր Մոսկվայում, հետո շարունակել Ռուսաստանի տարածաշրջաններում:
Չիտայում եւ Իրկուտսկում թատրոնը հանդես է եկել «Փնտրում եմ սիրելիին» ներկայացումով: Դա կատակերգություն է նրանց համար, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին: Բեմադրության հեղինակը Նելլի Այհորն է, Բեռլինի «Sommer Theater am Alex» եւ Շտուտգարտի «Am Olgaeck» թատրոնների գեղարվեստական ղեկավարը:
Այս ներկայացումն այս տարի դարձել էր Լոնդոնում Օլիմպիական խաղերի մշակութային ծրագրի մասնակիցը, ինչպես նաեւ ներկայացրել է Բարսելոնում: Թատրոնն իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի հայերի միության հովանավորությումբ, թատրոնի գեղարվեստական ղեկավարը Սլավա Ստեփանյանն է:





























