Դուբլինում բացվել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նիստը։ Հավաքվածներին ուղղված իր խոսքում ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորն ընդհանուր արժեքների հիման վրա անվտանգության համայնքի ստեղծման ջանքերը շարունակելու կոչ արեց։
Գիլմորը նշեց Իռլանդիայի նախագահության ընթացքում ձգձգվող հակամարտությունների հարցում ձեռքբերված առաջընթացը։
Գործող նախագահը նախարարներին նաեւ հավասարակշռված որոշումներ ընդունելու կոչ արեց ։ Նա առանձնացրեց մարդու իրավունքների, մասնավորապես, ԶԼՄ-ների եւ Ինտերներտ ազատությանը, ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի, ռազմական արդյունավետ համագործակցության հարցերը։
Նշենք, որ նիստին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրի ԱԳ նախարարներ եւ պաշտոնական դեմքեր։ Հայաստանը ներկայացնում է ԱԳ նախարրար Էդվարդ Նալբանդյանը։




























