Ռուսական հինգերորդ սերնդի կործանիչն այսօր՝ հունվարի 29-ին կատարել է իր առաջին թռիչքը: Փորձնական թռիչքն անցել է Հեռավոր Արեւելքում եւ հաջող է ավարտվել:

Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, վկայակոչելով «Սուխոյ» ավիացիոն արտադրական միավորման մամուլի ծառայությանը, կործանիչն օդում մնացել է մոտ 45 րոպե:

Նախապես թռիչքը նախատեսված էր հունվարի 28-ին, բայց հետաձգվել էր մեկ օրով անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հաղորդում է RBC-ն:

Հինգերորդ սերնդի կործանիչը նախագծվում է 1990-ականներից: Նոր ավիացիոն համակարգը մի շարք յուրօրինակ առանձնահատկություններ ունի, տեւական թռիչք, եղանակային բոլոր պայմաններին դիմանալ, եւ թույլ տեսանելիություն ու տեւական գերձայնային թռիչք:

Նախատեսվում է, որ ինքնաթիռը գերնոր զենք է ունենալու եւ կարող է խոցել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախները՝ անկախ եղանակից եւ օրվա ժամից: Կործանիչը ռուսական զորքերին կհասնի հինգ տարուց: